|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հետագա համագործակցության փոխադարձ պատրաստակամություն են հայտնել. երկուշաբթի հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ... Արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հետագա համագործակցության փոխադարձ պատրաստակամություն», - ասվում է հայտարարության մեջ:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը քննարկվել է մանրամասն: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ ձեռնարկված միջնորդական ջանքերի, ինչպես նաև շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով Բաքվի և Երևանի խնդրանքով տեղակայված ռուս խաղաղապահների գործունեության մասին», - նշվում է հայտարարության մեջ: