|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի ղեկավարությունը որոշում է կայացրել լրացուցիչ մեկանգամյա ներդրում հատկացնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջեին, որը գործում է Լեռնային Ղարաբաղում. հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք վճռականորեն աջակցում ենք միջազգային կազմակերպությունների գործունեությանը, որոնք պատրաստ են ներդնել իրենց ռեսուրսները, իրենց փորձը և իրենց ներուժը խաղաղ կյանքի վերականգնման գործում: Մասնավորապես` Ռուսաստանի ղեկավարությունը որոշել է լրացուցիչ մեկանգամյա կամավոր ներդրում հատկացնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բյուջեին», - ասել է Լավրովը հայ գործընկեր Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ Մոսկվայում: