|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստում զեկուցեց, որ, համաձայն ՀՀ կառավարության հաստատած կարգի, ՀՀ հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի աճյունը Գերմանիայի Դաշնությունից ՀՀ տեղափոխման և հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից 2015 թվականի առաջին կիսամյակում ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացնել 4,753.4 հազ.դրամ և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը` 5,000.0 եվրոյին համարժեք ՀՀ դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հուղարկավորության նպաստներ բյուջեից» հոդվածով):
Համաձայն ՀՀ մշակույթի և արտաքին գործերի նախարարությունների կողմից ներկայացված հաշվետվությունների` ՀՀ հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի աճյունը Գերմանիայի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխման և հուղարկավորության հետ կապված ծախսերը կազմել են 7 միլիոն 443 հազ. դրամ: