|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտնել է միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեյի սպանության մեջ Իսրայելի մասնակցության վկայությունների մասին: Զարիֆն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Այդ ստոր ակտը, որտեղ կան Իսրայելի դերի լուրջ վկայություններ, ցույց է տալիս հանցագործների հուսահատ քայլը պատերազմ հրահրելու համար», - գրել է նախարարը:
Զարիֆը նաև կոչ է արել միջազգային հանրությանը և հատկապես Եվրամիությանը, դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը և դատապարտել պետական ահաբեկչության գործողությունը:
.png)
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանում մահափորձի հետևանքով սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանը առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն: