|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինտենսիվ հեռախոսային կապի մեջ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին ուրբաթ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի խոսքերը Պուտինի հետ ունեցած երկու հեռախոսազրույցների վերաբերյալ:
«Մենք պաշտոնական զեկույցներ ենք տալիս նախագահի ոչ բոլոր միջազգային հեռախոսազրույցների մասին»,- ասաց Կրեմլի խոսնակը:
Նա շեշտել է, որ, ինչպես Պուտինն է նշել, «այս պահին ղարաբաղյան կարգավորման գործընթացում ինքը ինտենսիվ հեռախոսային երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ»: