|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բաքվից TolishMedia-ի թղթակիցը հայտնում է, որ Ընտրությունների և ժողովրդավարության կրթության մոնիտորինգի կենտրոնը COVID-19 համաճարակի ընթացքում տարածել է ակնարկ-փաստաթուղթ Ադրբեջանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ:
Զեկույցի համաձայն` Ադրբեջանի նախարարների կաբինետը գերազանցում է իր լիազորությունները՝ սահմանափակելով քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու ազատությունները: Համաճարակի ընթացքում նաև անհամաչափ տույժեր են մտցվել, տեղի են ունեցել ոստիկանության չարաշահումներ և ուժեղացվել են քաղաքական դրդապատճառներով բռնաճնշումները: Համաճարակի նախօրեին երկրում եղել է 104 քաղբանտարկյալ, համաճարակի ընթացքում բռնաճնշումները սկսել են աճել, և քաղբանտարկյալների թիվը գրեթե կրկնապատկվել է:
Հիշեցնենք, որ կարանտինի առաջին 3 ամիսներին 33 ակտիվիստ է ձերբակալվել, իսկ 6-ը՝ մեղադրվել քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական մեղադրանքներով: Իշխանությունների 56 քննադատ ենթարկվել է քաղաքական ճնշման այս կամ այն ձևով: