|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել բարձրաստիճան դիվանագետների՝ մասնակցել Ադրբեջանում քաղբանտարկյալների դատավարություններին. հայտնում է contact.az-ը:
«Կոչ ենք անում ԱՄՆ-ին և մյուս երկրներին` իրենց դեսպաններին կամ այլ բարձրաստիճան դիվանագետների ուղարկել Ադրբեջան՝ իրավապաշտպանների նկատմամբ ընթացող դատական գործընթացներին մասնակցելու համար»,- ասել է կազմակերպության ղեկավար Մարկ Լագոնը:
«Մենք նաեւ կոչ ենք անում ԱՄՆ-ին և մյուս երկրներին` դատապարտել այդ գործընթացները դրանց կեղծավորության, քաղաքական բնույթի համար, այլակարծությունն Ադրբեջանում խեղելու և կառավարության կոռուպցիան թաքցնելու փորձերը»,- ասված է հայտարարությունում: