|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կիպրոս կղզում երկու փաստացի պետությունների ինքնիշխան հավասարությունը պետք է հիմք հանդիսանա Կիպրոսի խնդրի կարգավորման համար: Այս մասին նոյեմբերի 15-ին Նիկոսիայի հյուսիսային մասում կայացած արարողության ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Կիպրոսն ունի երկու տարբեր ժողովուրդներ և երկու առանձին պետություններ: Երկու պետությունների վերաբերյալ որոշումը պետք է քննարկվի ինքնիշխան հավասարության հիման վրա»,– Էրդողանի խոսքերն է մեջբերում Bayrak հեռուստատեսությունը։
Թուրքիայի ղեկավարը Կիպրոսի թուրքերին անվանել է Կիպրոսի հարցում միակ տուժած կողմը:
«Երկար տարիներ նրանց շահերն անտեսվել են, իսկ իրավունքները՝ ուզուրպացվել։ Կիպրոսի խնդրի կայուն լուծման հասնելը Անկարայի համար առաջնային խնդիր է»,- շեշտել է նա Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) հիմնադրման 37-րդ տարեդարձին նվիրված արարողության ժամանակ: