|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քիչ առաջ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Բաղրամյան պողոտայից տարվել է Երեւան քաղաքի ոստիկանության գլխավոր վարչություն, հաղորդում է «Երկիր մեդիան»:
Նրան մոտեցած իրավապահները պնդել են, որ ցանկանում են զրուցել: Այս պահին այլ մանրամասներ հայտնի չէ:
Տեղեկացնենք, որ մենք փորձեցինք ճշտել, թե ի՞նչ հիմքով է նա տեղափոխվել Ոստիկանություն, սակայն մինչ այս պահը մեզ չի հաջողվել որեւէ պարզաբանում ստանալ ոստիկանության լրատվական վարչությունից:
Այլ մանրամասները ճշտվում են: