|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական լուծման համար: Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ի պատասխան դիտարկմանը, թե կարո՞ղ է այս հակամարտությունը ռազմական լուծում ունենալ, նա ասել է. «Ռուսական կողմը շարունակում է ջանք չխնայել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով լուծելու համար»։