|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի Հանրապետության Դիարբեքիր քաղաքում բերման է ենթարկվել 26 ուսուցիչ։
Դիարբեքիր քաղաքի գլխավոր դատախազության կողմից նոյեմբերի 6-ին բերման են ենթարկվել Կրթության և գիտության աշխատողների միության 26 անդամ ուսուցիչներ։ Ուսուցիչներին բերման ենթարկելիս ոստիկանները խուզարկել են նրանց սենյակները։
Համապատասխան մարմինների կողմից չի ներկայացվել ուսուցիչներին բերման ենթարկելու որևէ պատճառ։ Ըստ Կրթության և գիտության աշխատողների միության ենթադրությունների՝ ուսուցիչները բերման են ենթարկվել սոցիալական ցանցերում գրառումների և ժողովրդավարական միջոցառումներին մասնակցելու համար։
Դիարբեքիրը լինելով քրդաբնակ, տարբերվում է մնացած քրդաբնակ քաղաքներից։ Այստեղ, չնայած թուրքական քաղաքական հետապնդումներին, քուրդ բնակչությունը ամեն րոպե պայքարում է իր ազգային դիմագիծն ու իրավունքները պահպանելու համար։