|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում կրթության նախարարության կողմից 11.285 ուսուցիչ ազատվել է աշխատանքից: Ըստ Demokrathaber-ի՝ նրանք մեղադրվում են Գյուլենական շարժման հետ կապեր ունենալու մեջ:
Ուսուցիչներին աշխատանքից ազատելու վերաբերյալ հայտարարություն տարածած նախարարությունը չի բացառել նաև, որ աշխատանքից ազատման դեպքերը կարող են շարունակվել: Հետագայում աշխատանքից ազատված ուսուցիչների թիվը կարող է հասնել անգամ 14.000-ի:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո հայկական Տիգրանակերտ (այժմ՝ Դիարբեքիր) նահանգում ելույթով հանդես եկած վաչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ 14.000 ուսուցիչ կասկածվում է այդ երկրում ահաբեկչական համարվող Գյուլենական շարժման անդամ լինելու մեջ: