|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը ավելացել Է 1 709-ով, մահացել Է եւս 20 մարդ:
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից երկրում մինչ օրս հայտնաբերվել է վարակման 35 567 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 2 075 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել է 16 904 մարդ: Մահացել է 273 հոգի:
Այժմ կարանտինում է 3 507 մարդ, ստացիոնարներում՝ 4 022, քովիդ-հյուրանոցներում՝ 2 344 մարդ:
Վրաստանի 41 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից:
Ախտահարման նախորդ օրական ցուցանիշը կազմել է 1 741, իսկ բուժվածներինը՝ 2 197: