|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 10.699-ով՝ դառնալով 187.589. այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։
Նշվում է՝ ընդհանուր առմամբ ապաքինվել է 26.608 մարդ, մահացածների թիվը 1723 է:
Կենտրոնական շտաբի տվյալների համաձայն՝ վարակվածների մեկօրյա աճի տեմպը կազմում է 6 տոկոս, ինչը վարակի բռնկումից ի վեր ամենացածր ցուցանիշն է:
Հավելվում է, որ վարակվածության նոր դեպքերից 78.9 տոկոսի մոտ ախտանշաններ չեն եղել: