|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայկական կողմը պետք է պատրաստ լինի երկարատև պատերազմի: Այս մասին սեպտեմբերի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պատերազմի, որովհետև, եթե մենք պատրաստ չլինենք երկարատև պատերազմի, մենք խնդիրներ կունենանք մեր կարևոր խնդրի` այս երկրում մեր ապրելու իրավունքը իրացնելու հետ»,- ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ վարքագիծ է ունենալու Պաշտպանության բանակը, Արցախի նախագահը պատասխանեց՝ ՊԲ-ն խաղաղություն է պարտադրելու հակառակորդին: