|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է․ «10.4 միլիոնից ավել բնակչություն ունեցող ավտորիտար Ադրբեջանում 2025թ հոկտեմբերի դրությամբ 392 քաղբանտարկյալ կա (բլոգերներ, ժուռնալիստներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիրներ): Աղբյուրը` Кавказский узел:
3 միլիոնանոց «ժողբաստիոն» Հայաստանում արդեն 40-ից ավել քաղբանտարկյալ ունենք:
Այլ սահմանափակումների տակ գտնվող քրեորեն հետապնդվող քաղհալածյալների թիվը նույնիսկ անհաշվելի է: Ցավոք դեռ ամբողջական զեկույց ու ընդհանուր պատկեր չունենք: Այս առումով ընդդիմադիր գործընկերներին կոչ եմ անում նստել ու ի վերջո էս գործն անել:
Մի խոսքով` «Լավագույն ստանդարտների» ու «իսկական հարևանության» ձգտումներով էլ ապրում ենք....»։