|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն AFP-ի հետ հարցազրույցում հայտարարել է Եվրամիության երկրների միջև միգրանտների բաշխման քաղաքականության ձախողման մասին։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք այն կարծիքին ենք, որ ԵՄ-ում բաշխումը ձախողվել է, և հարկադիր քվոտաները մերժում են շատ երկրներ»:
Ըստ պաշտոնյայի՝ եվրոպական երկրներին պետք չէ հարկադրել ընդունել միգրանտներին։ Նրա խոսքով՝ Ավստրիան ընդունել է ավելի քան 200 հազար մարդու, որոնց պետք է ինտեգրել՝ մինչ նորերին ընդունելը։
Բացի այդ՝ Կուրցը նշել է, որ Եվրահանձնաժողովը պատրաստվում է այդ խնդրի լուծման նոր ռազմավարություն հրապարակել։