|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրում աճել է 34 256-ով, մահացել է 1 206 հիվանդ: Այս մասին հաղորդում է Ջոնս Հոպկինսի համալսարանը, որը ամփոփում է դաշնային եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների եւ այլ բաց աղբյուրների տվյալները:
Մեկ օր առաջ վարակման դեպքերի աճը կազմել է 24,2 հազար, հաղորդվել է 267 զոհերի մասին:
Համաճարակի սկսվելուց ի վեր Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակման 6 363 276 դեպք է գրանցվել, մահացել է 190 873 մարդ, բուժվել է 2,3 մլն հիվանդ:
Ամբողջ աշխարհում հաստատվել է վարակման ավելի քան 27,8 միլիոն դեպք եւ COVID-19-ի պատճառով 904 հազար մարդ մահացել է, առողջացել՝ 18,7 միլիոն մարդ: