|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանում կորոնավիրուսով վարակման մոտավորապես 2,5 հազար նոր դեպք են հայտնաբերել ամբողջ երկրում: Այս մասին հայտնել Է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին, հաղորդում է РИА Новости-ն։
IRINN հեռուստաալիքի եթերում առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել Է, որ անցած 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2489 նոր դեպք, վարակվել Է 215 մարդ:
Վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 19-ից ի վեր, երբ իշխանություններն առաջին անգամ հաղորդեցին COVID-19-ը կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին, հասել Է 286 հազար 523-ի, մահացել Է 15 հազար 289 մարդ: Միեւնույն ժամանակ ապաքինվածների թիվը հասել Է առնվազն 249 հազար 212-ի: