|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոնրեալի «Հայ Հորիզոն» հեռուստածրագրի հյուրն է զրույցի է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին շրջանում հայ ժողովրդի դիմագրաված մարտահրավերներին եւ աղետներին ինչպես մայր հայրենիքում՝ տավուշյան սահմանագոտում ռազմական գործողությունների բերումով, այնպես էլ Լիբանանում ստեղծված տնտեսական ծանր կացության եւ ողբերգական պայթյունի հետեւանքով։ Հատուկ նշվել է նաեւ Սիրիայում համավարակի նոր տեմպերով ծավալման հետեւանքով ստեղծված ծանր կացությունը։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը խոսել է բոլոր այս ուղղություններով Դաշնակցության համաշխարհային կառույցի կատարած աշխատանքների եւ իրականացարած ընկերային-տնտեսական ծրագրերի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում