|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանն անգամ մեկ օրով չի դադարեցրել «Երկնագույն հոսք» խողովակաշարով գազամատակարարումը Թուրքիա՝ չնայած դժվարություններին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք անգամ մեկ օրով չենք դադարեցրել գազամատակարարումը Թուրքիա՝ չնայած բոլոր դժվարություններին։ «Երկնագույն հոսքը» գործարկվում է ամբողջական ծավալով՝ Սև ծովի հատակով։ Ցամաքային ուղիներով մատակարարումները նույնպես իրականացվում են ամբողջական ծավալով»,- նշել է նա: