|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տնտեսական հարցերի շուրջ ԵՄ գագաթնաժողովի ժամանակ վեճ է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի միջ. գրում է Politico-ն։
Նշվում է՝ բյուջեի քննարկման ժամանակ Կուրցը հեռախոսազանգի պատճառով շեղվել է, որն էլ առաջացրել է Մակրոնի զայրույթը։
«Տեսնո՞ւմ եք, նրա համար միևնույնն է։ Նա չի լսում մյուսներին, վատ տրամադրություն ունի»,-ասել է Մակրոնն ու էմոցիոնալ բռնկման պահին նույնիսկ բռունցքով հարվածել է սեղանին և սպառնացել հեռանալ։
Հավելվում է նաև, որ Կուրցը դժգոհ է մնացել Ֆրանսիայի նախագահի հռետորաբանությունից։