|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը պաշտոնանկ է արել երկրի կառավարությանը` Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ. հայտնում է РИА Новости-ն:
Մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցլերի պարտականությունները կկատարի ֆինանսների նախարարը:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանը անվստահություն էր հայտնել Կուրցին` սկանդալային տեսանյութի հետ կապված: Ավելի վաղ Spiegel և Sueddeutsche Zeitung պարբերականներ, իրենց տրամադրության տակ գտնվող տեսանյութին հղումով, հայտնեցին, որ արդեն նախկին փոխկանցլեր Հայնցե Քրիստիան Շտրախեն 2017-ին քննարկել է ենթադրաբար ռուսաստանցի Ալյոնա Մակարովայի հետ նրա կողմից ավստրիական Kronen Zeitung պարբերականի գնումը, որպեսզի օժանդակություն ստանա նախատեսվող ընտրությունների ժամանակ: