|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել են հուլիսի 3-ի գիշերը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում կողոպուտ կատարելու մեջ կասկածվող անձին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
«Հուլիսի 3-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Տիգրան Մեծի պողոտայի և Մհեր Մկրտչյան փողոցի խաչմերուկում մի երիտասարդ պոկել էր անցորդներից մեկի պարանոցի ոսկյա կախազարդն ու փախել։ Մարդիկ հետապնդել էին, բայց կողոպտչին չէին կարողացել բռնել։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Տուժողից հաղորդում ընդունեցին։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Օրեր տևած հետևողական աշխատանքի արդյունքում Կենտրոնականի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ կողոպուտը կատարել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում բնակվող մի երիտասարդ։ Նրան հայտնաբերելու միջոցառումները ևս հաջողությամբ ավարտվեցին։ 26-ամյա երիտասարդը հայտնաբերվեց հենց Ջրվեժում և կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։