|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունի բաժնում հետաքննություն է ընթանում 15-ամյա աղջկա առևանգման դեպքի առթիվ: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Ըստ ոստիկանության` երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայից շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել կապկպված մի աղջիկ, ով հայտնել է, որ իրեն առևանգել է եղբոր ընկերը՝ մի քանի այլ անձանց հետ, և հորը սպանելու սպառնալիքներից հետո իրեն բերել եւ կապկպված վիճակում թողել են Տիգրան Մեծի պողոտայում: