|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների առնչությամբ հորդորում է խուճապի չմատնվել: Մարզպետն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Սիրելի՛ բարեկամներ, խնդրում եմ խուսափել ավելորդ հրապարակումներից և հետևել միայն պաշտոնական լրատվությանը։
Ինչպես նշվել է պաշտոնական հաղորդագրության մեջ, բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա»,-գրել է Չոբանյանը:
Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ կլինի պաշտոնական տեղեկատվություն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ադբբեջանական կողմը հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու երկու փորձ էր կատարել: Հակառակորդը ունի 3 զոհ եւ վիրավորներ, հայկական կողմը կորուստներ չունի:
Ադրբեջանական կողմը երեկոյան Տավուշի ուղղությամբ հրետակոծություն է վերսկսել՝ օգտագործելով 82 մմ ականանետներ եւ տանկ։