|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նիկոլ Փաշինյանի հուսահատ հայտարարությունների վերաբերյալ մի շարք լրատվամիջոցներից ստացված հարցումներին ի պատասախան` մենք լիովին հասկանում ենք իրեն: Այս մասին գրում է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյան։
«Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեսնում ու գիտակցում է, թե ինչ է կատարվում: Վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ նա շուտով 2 ամսից, լքելու է պաշտոնը: Նրա արձագանքը շատ բնական է. Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը… Եթե օգնության կարիք ունի, պատրաստ ենք օգնել»։
Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հուսահատ մտքեր է արտահայտել, անգամ իր մրցակիցներին առաջարկել է մտնել ուղիղ եթեր իրենց ինտելեկտը ցույց տալ, չգիտես ինչու վստահ լինելով, որ ինքն առավել է մտավոչ գիտելիքներով։ Փաշինյանն ասուլիսից հետո չի հանդարտվել․ կարճ տեսանյութ է տեղադրել սոցիալական ցանցերում՝ ֆիզիկական կարողությունների թեմայով։