|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարությամբ է հանդես եկել, նշելով՝ աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը սրվում է, և երկրների մեծ մասին դեռևս չի հաջողվել վերահսկել իրավիճակը։ Այս մասին նա հայտարարել է կազմակերպության անդամ երկրների հետ խորհրդակցության ընթացքում, հայտնում է The Guardian- ը:
Նա, մասնավորապես, նշել է՝ կորոնավիրուսը աշխարհի մի քանի հարուստ երկրներում ոչնչացրել է առողջապահական համակարգերը, իսկ այն երկրները, որոնք հաջող միջոցներ են ձեռնարկել, իրենց տրամադրության տակ չունեն մեծ միջոցներ:
Հիշեցնենք, Worldometer-ի տվյալներով, հուլիսի 9-ի դրությամբ աշխարհում գրանցվել է COVID-19-ի 12257497 դեպք, որից 554099-ը մահվան ելքով, առողջացել է 7127259 մարդ: