|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը քննչական մեկուսարանից տեղափոխվել է հիվանդանոց՝ «երկկողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ. այս մասին հայտնում են երկրի ազգային անվտանգության պետական կոմիտեից:
Ըստ հաղորդագրության՝ Աթամբաևի գանգատը վատ ինքնազգացողությունն է եղել, իսկ նախորդ շաբաթ մի քանի անգամ հանդիպել է հարազատների և փաստաբանի հետ:
Նրանք նախկին նախագահին ծանրոց և փաստաթղթեր են փոխանցել: Փաստաբաններից մեկի մոտ շնչառական խնդիրներ են նկատվել: Աթամբաևը հիվանդանոցում կորոնավիրուսի թեստ է հանձնել: Պատասխանը բացասական է եղել: