|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է Տոնոյանը:
Նա նշել է, որ իր ինքնազգացողությունը լավ է, ոչ մի ախտանիշ չունի: Այս պահին պատգամավորը ինքնամեկուսացված է:
Մինչ այս պահը կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնել են Ազգային ժողովի 6 պատգամավորներ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գևորգյանը, Վիկտոր Ենգիբարյանը և Արեն Մկրտչյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը։