|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռազմական դրության պայմաններում իմփիչմենտի ձեռնարկումը տեխնիկապես անհնար է, բայց տեխնիկական խնդիրներն առաջիկայում լուծվելու են՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի նիստից հետո:
Նա նշեց, որ թե՛ խորհրդարանական գործիքակազմով, թե՛ հանրության ճնշման ներքո հասնելու են Փաշինյանի հրաժարականին:
ԲՀԿ պատգամավորի կարծիքով՝ միասնական թեկնածուն ընդունելի է լինելու նաև «Լուսավոր Հայաստանի» համար:
«Իմ քայլը» խմբակցության մասին Տոնոյանն ասաց․ «Մենք լիահույս ենք, որ «Իմ քայլը» խմբակցությունում ունենք հայրենասիրությամբ, ազգային մտածելակերպով օժտված գործընկերներ, ովքեր գիտակցում են ճգնաժամային իրավիճակի լրջությունը և հասկանում են, որ այսօր պարտված իշխանությունն այլևս որևէ կերպ չի կարող մասնակցել արդյունավետ բանակցային գործընթացի, ներկայացնել երկրի տնտեսությունը»:
Մանրամասն՝ տեսանյութում․