|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թվիթերը արգելափակել է ՌԴ-ում և մի շարք այլ երկրներում Իրանի դեսպանատան օգտահաշիվը, ներկա պահին քայլեր են ձեռնարկվում դրա աշխատանքների վերականգնման ուղղութմամբ. այս մասին հայտնել են իրանական դիվառաքելության մամուլի ծառայությունից. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ցավոք, Թվիթերը փակել է դեսպանատան օգտահաշիվը Ալ-Քուդսի տոնի ժամանակ։ Մինչ այս պահը մենք 4 անգամ դիմել ենք, որպեսզի հասկանանքն արգելափակման պատճառը, բայց մինչ այժմ ոչ մի հստակ պատասխան չենք ստացել», - նշվում է դեսպանատան հայտարարության մեջ։
«Արգելափակումը միայն ՌԴ-ում իրանական դեսպանատանը չի վերաբերում։ Արգելափակվել են նաև մի քանի այլ երկրներում մեր դիվառաքելությունների օգտահաշիվները», - հայտնել է զրուցակիցը։