|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀԱՊԿ-ը 2022 թվականին մի շարք զորավարժություններ կանցկացնի Կենտրոնական Ասիայի երկրներում. ճեպազրույցում ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը։
«Ղազախստանի Հանրապետության տարածքում մենք նախատեսում ենք համատեղ և հատուկ զորավարժություններ անցկացնել, որոնք համատեղում են զորքերի տարբեր բաղադրիչների պատրաստումը…»,- ասել է Սիդորովը։
Տաջիկստանում կանցկացվի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի արագ տեղակայման հավաքական ուժերի հետ համատեղ զորավարժություն «Սահման-2022»՝ միջազգային ահաբեկչական կազմակերպություններին հակազդելու խնդիրների մշակման նպատակով։
«Վերջնական փուլում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անկործանելի եղբայրություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժություն անցկացնել Ղրղզստանի Հանրապետության տարածքում, որի ընթացքում կլուծվեն ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման խնդիրները»,- ասվում է հաղորդագրությունում։