|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հետխորհրդային երկրներին, այդ թվում Վրաստանին, ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելը կարող է իրականացվել նոր բանաձևով, որն առաջարկել է ԱՄՆ պետդեպի Ուկրաինային հարցով նախկին հատուկ ներկայացուցիչ Քուրթ Ուոլքերը. գրում է վրացական «Ռեզոնանսի» պարբերականը՝ «Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի կազմում անդամագրումը նոր ձևաչափով» հոդվածում։
Ըստ Ուոլքերի Ռուսաստանի հետ կոնֆլիկտ ունեցող երկրները կարող են անդամագրվել դաշինքին՝ առանց 5-րդ հոդվածի ընդունման պարտավորության։ Նշենք, որ 5-րդ հոդվածը նախատեսում է անդամ երկրի կողմից մեկ այլ ոչ անդամ պետության դեմ պատերազմի դեպքում միջամտություն։ Հետևաբար ՌԴ-ի հետ հնարավոր պատերազմի դեպքում ՆԱՏՕ-ն չի աջակցի Վրաստանին և չի առճակատվի Ռուսաստանի հետ։
Վրացի փորձագետ Թորնիկե Շարաշենիձեն պարբերականին ասել է, որ նման հարցերը միայն ԱՄՆ-ն չի որոշում, այլ մնացած անդամ երկրները։