|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 16-ի: Այս մասին հաղորդում է երկրի շտապ օգնության ծառայությունը:
«Մեկ մարդու տեղում օգնություն է ցուցաբերվել, եւս 15 մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոններ»,-ասված է շտապ օգնության կայքում տեղադրված հաղորդագրությունում։
Բուժծառայություններից հաղորդում են, որ բոլոր տուժածները վախենալով երկրաշարժից փախուստի են դիմել և ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանի հարավարևմտյան մասում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: