|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն տեղեկացրել էինք, որ Իրանում ապրիլի 16-ի կեսօրին 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են ողջ Հարավարևմտյան Ասիայի տարածքում:
Իրանական պետական Press-TV ալիքը հայտնել է, որ նախնական հաշվարկների համաձայն` երկրաշարժին զոհ է գնացել 40 մարդ: Վիրավորների թիվը դեռ հայտնի չէ:
Միևնույն ժամանակ Իրանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ զոհերի թիվը կարող է մի քանի անգամ աճել. իշխանությունները մտավախություն ունեն, որ խոսքը կարող է գնալ հարյուրավոր զոհերի մասին: