|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8.894-ով՝ ընդհանուրը դառնալով 326.448. այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:
Ընդհանուր առմամբ, արդեն մեկ շաբաթ, օրվա կտրվածքով վարակավածության նոր դեպքերի աճը չի գերազանցում 10 հազարը: Օպերատիվ շտաբի տվյալներով, օրվա կտրվածքով աճը 2.8 տոկոս է՝ նախորդ 2.9-ի դիմաց:
Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա վարակվածների ընդհանուր թվում ապաքինվածների բաժինը կազմում է 30.6 տոկոս: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսը հաղթահարել է 99.825 մարդ:
Վերջին մեկ օրում ապաքինվածների թիվը կազմել է 7.144, իսկ մահացության ցուցանիշն ավելացել է 150-ով՝ ընդհանուրը դառնալով 3.249: Օրվա կտրվածքով մահվան այս ցուցանիշն ամենաբարձրն է երկրում վարակի բռնկումից ի վեր: