|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը շարունակում է աճել և հասել է 1 106 470-ի։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Վերջին 1 օրում վարակակիրների թիվն ավելացել է 21 432-ով։
Ընդհանուր առմամբ առողջացել է 571 649 պացիենտ, բժիշկների հսկողության տակ է գտնվում 483 550 մարդ։
Կորոնավիրուսը երկրում խլել է 51 271 մարդու կյանք, մահացությունը կազմում է 4․6 տոկոս։ Վերջին 1 օրում արձանագրվել է մահվան 654 դեպք։