|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գերմանիայում կորոնավիուսի սահմանափակումները մեղմացնելուց հետո վարակի նոր օջախներ են ի հայտ եկել, այս անգամ մսամթերքի արտադրության գործարանում. այս մասին տեղեկացնում է Euronews-ը, հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ Ներքին Սաքսոնիայի դաշնային երկրամասում գտնվող Դիսսեն քաղաքում իշխանությունների որոշմամբ դադարեցվել է մսամթերք արտադրող խոշոր ընկերություններից մեկի աշխատանքը: Այնտեղ 90-ից ավելի աշխատակից վարակվել է:
Մի քանի օր առաջ կրկին մսամթերքի արտադրության գործարանում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր են արձանագրվել Կոսֆելդ քաղաքում: Այնտեղ 150-ից ավելի աշխատակցի մոտ վարակի դեպք էր գրանցվել:
Հավելվում է նաև, որ Բեռլինում կորոնավիրուսի հարցերով կառավարական կոմիտեն նիստ է հրավիրել իրավիճակը քննարկելու համար:
Բոլոր վարակվածները մեկուսացվել են: