|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոր Զելանդիայում 24 օրվա ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք են հայտնաբերել. այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ վարակվածների թիվը հասել է 1506-ի։
Ըստ գերատեսչության տվյալների՝ վարակվածները Նոր Զելանդիա են ժամանել Մեծ Բրիտանիայից, որպեսզի մասնակցեն իրենց մտերիմ մարդու հուղարկավորությանը: Նրանք գտնվել են մեկուսացման մեջ եւ չեն շփվել մտերիմների հետ: Ախտորոշումից հետո տեղափոխվել են հատուկ կարանտինային կենտրոններ, որտեղից կարող էին դուրս գալ միայն ապաքինումից հետո:
Նախարարությունը միևնույն ժամանակ նշել է, որ մայիսի 25-ից երկրում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել:
Ընդհանուր առմամբ մահացել է 22 մարդ: Ապաքինվել է 1482 մարդ: