|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 98647-ի, մահվան դեպքերը` 6277-ի, գրանցվել է ապաքինման 79397 դեպք. այս մասին տեղեկացնում է IRNA-ն՝ Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Քիանուշ Ջահանփուրի հայտարարությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Անցյալ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1.223 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 97.424-ի», ու հավելել, որ անցած օրվա ընթացքում, դժբախտաբար, 74 մարդ է մահացել։
Պաշտոնյան միևնույն ժամանակ հստակեցրել է, որ Իրանում կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 6.277 մարդ: Ջահանփուրի խոսքով` վարակվածների շրջանում արձանագրվել է վերականգնման 79397 դեպք: