|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է «ԱԿՈՒՆՔ» ազգագրական համույթի մեներգիչ Անդրանիկ Հովհաննիսյանը։
Հակառակ բոլոր ջանքերին, զորակցությանը հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։
Հայ երգի մեծ երախտավորներ, երգիչ-բանահավաք Հայրիկ Մուրադյանի և նրա դուստր, ազգագրագետ-բանահավաք Մարո Մուրադյանի ջանքերով շուրջ չորս տասնամյակ առաջ ստեղծված «Ակունք» ազգագրական համույթի կազմում Անդրանիկ Հովհաննիսյանն իր անզուգական ձայնով զարդարել է բազմաթիվ համերգներ, հայրենիքում և աշխարհի բազմաթիվ երկրներում ներկայացրել պատմական Հայաստանի ազգագրական շրջանների հայտնի և անհայտ մի շարք երգեր։ Նրա երգը, հիրավի, բխում էր մեր ակունքներից, պատմությունից ու էությունից։
Yerkir.am-ը ցավակցում է Անդրանիկ Հովհաննիսյանի հարազատներին, գործընկերներին ու գաղափարակիցներին։