|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, որում հերքում է այսօր մամուլում շրջանառված լուրերը, որոնց համաձայն՝ թիմի գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը կարող է լքել զբաղեցրած պաշտոնը։
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․
«Այսօր մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ «Արարատի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը կարող է լքել զբաղեցրած պաշտոնը:
ՖԱ «Արարատը» հերքում է տարածված այս կեղծ լուրերը: Ակումբը լիովին վստահում է թիմի գլխավոր մարզչին: Փորձառու մասնագետը վայելում է ամբողջ ակումբի վստահությունը և շարունակելու է աշխատանքը ՖԱ «Արարատում»։