|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն այսօր`փետրվարի 17-ին դարձավ 23 տարեկան. հայտնում է Yerkir.am-ը:
Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 2018 և 2019 թվականներին, իսկ 2019-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր:
Ավելի վաղ՝ 2016-ին, նա Ռիոյի օլիմպիական խաղերում արծաթե մեդալ էր նվաճել:
2019 թվականի աշխարհի առաջնության ընթացքում ծանրորդը պոկում վարժությունը կատարելիս սահմանել է աշխարհի ռեկորդ. նա գլխավերևում պահել է 199 կիլոգրամանոց ծանրաձողը:
Նշենք նաև, որ այս պահին գործընթաց է ընթանում, որով Մարտիրոսյանի՝ Ռիո-2016-ում նվաճած արծաթե մեդալը կփոխարինվի ոսկով:
Այս պահի դրությամբ մարզիկը նախապատրաստվում է Տոկիոյի օլիմպիական խաղերին: