|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսրայելական Էլյաթ քաղաքում տեղի ունեցող Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Ծանրամարտի առաջնությունում 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն:
105+ կգ քաշային կարգում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը պոկեց 180, հրեց 220 կգ եւ երկամարտի 400 կգ (180+220) արդյունքով նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններում Հայաստանը ներկայացնում են, ընդհանուր առմամբ, 13 մարզիկներ: