|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սյունիքի մարզում ձնահյուսի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային երեք զինծառայողների մահվան կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարին ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Վիկտոր Խրենինը:
«Մեծ ցավով տեղեկացա ՀՀ զինված ուժերի զինծառայողների ողբերգական մահվան մասին: Բելառուսի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և մերձավորներին»,- ասված է ցավակցական հեռագրում:
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ երեկ Սյունիքում ձնահյուսի հետևանքով 3 զինծառայող մահացել է, ևս մեկը ստացել է մարմնական վնասվածքներ: