|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը և գործընկերներն այսօր այցելել են ՀԽ անդամ, գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին, որը դեկտեմբերին հայտարարել էր, որ մտադիր է հեռանալ խորհրդից։ ՀԽ հաղորդագրության համաձայն՝ այցից և քննարկումից հետո Տեր-Թադևոսյանը որոշել է վերադառնալ հանրային խորհրդի աշխատանքներին։
«Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Թադևոսյանը շարադրեց այն մոտեցումները և հրատապ խնդիրների լուծման հրամայականը, որոնք կարող են իրեն հնարավորություն տալ իր բազմամյա մասնագիտական փորձառության ոլորտում՝ պաշտպանության բնագավառում, ավելի մեծ նպաստ բերել պաշտպանական քաղաքականությունների բարելավմանը, այդ բնագավառում և ՀԽ ինստիտուցիոնալ գործառնության պայմաններում Կառավարությանը փորձագիտական ու խորհրդատվական ծառայություններ մատուցելու գործում», – նշվում է հաղորդագրության մեջ։