|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եթե հանկարծ պատերազմ լինի, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) պատրաստ է զենք վերցնել եւ դարձյալ գնալ մարտի դաշտ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի եւ, չնայած անընդհատ վերազինվում է, սակայն պատերազմում կարևորը ոչ թե զենքն է, այլ մարդը:
«Մեր անկախությունն է հենց մեր ձեռքբերումը: Ձեռքբերում է այն, որ մենք ունենք Արցախ»,- անդրադառնալով ՀՀ 20-ամյա անկախության նվաճումներին` ասաց Տեր-Թադևոսյանը:
Նա, բնականաբար, անկախության կարևոր ձեռքբերումներից է համարում նաեւ Հայոց բանակը: