|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան գրառմամաբ անդրադարձել է Արցախի հարցում իրանցի զորահրամանատար Ղասեմ Սոլեյմանիի դերակատարությանը․
«Իրանական պետական «Շաբաքե-յե խաբար» («Լրատվական ցանց») բազմամիլիոնանոց լսարան ունեցող հեռուստաալիքով իրանցի փորձագետը խոսեց Արցախյան հարցում իրանցի զորահրամանատար Ղասեմ Սոլեյմանիի դերակատարության մասին։
Ըստ նրա՝ այն եղել է Իրանի շահերից բխող, փաստացիորեն հօգուտ հայկական կողմի, քանի որ վտանգ կար, որ «մայրցամաքային» Ադրբեջանը կարող է ցամաքային կապով միանալ Նախիջևանին և ստեղծել պանթյուրքական շղթա»,-գրել է նա։