|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Իրանի դեմ ներկայիս պատերազմը լրջագույն և դժվարին մարտահրավեր է այս պետության համար։ Այսուհանդերձ, յուրաքանչյուր մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով, այս առումով իրանական երկարաժամկետ ռազմավարությունը ոչ միայն նախատեսում է ներկա մարտահրավերի չեզոքացում և մինչև պատերազմը եղած ստատուս քվոյի վերականգնում, այլ այդ ստատուս քվոյի փոփոխություն հօգուտ Իրանի՝ որքանով, որ դա հնարավոր կլինի։
«Իրանի պատկերացրած այդ ստատուս քվոյի փոփոխության մեջ ենթադրվում է մեկընդմիշտ վերջ տալ Իրանի մեկուսացմանը՝ ցույց տալով, որ հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանի երկրները կարող են բարեկեցիկ և անվտանգ զարգանալ միայն այն դեպքում, երբ նման հնարավորություն կունենա նաև Իրանը»,-նշում է իրանագետը։